Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին է
Հասարակություն

«Գեղարդ» հիմնադրամի բողոքը՝ վրացական «The Caucasus and the World» ամսագրի հակահայկական հոդվածի համար

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Վրաստանի Շոթա Ռուսթավելիի ազգային գիտական հիմնադրամ, Վրաստանի Գիտությունների ակադեմիա, Սուխումի պետական համալսարան (գործում է Թբիլիսիում), Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության ինստիտուտ։

Վրաստանում լույս տեսնող «Կովկասը և աշխարհը» միջազգային գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են ավելի քան մեկ տասնյակ «գիտական» հոդվածներ, որոնք քաղաքականապես մոտիվացված, ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեն։ Այդ հրապարակումները ոչ միայն գիտական չեն, այլև պարունակում են բացահայտ կեղծիք, ընդգծված թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։

Ամսագրի գլխավոր խմբագիրը պատմագիտության դոկտոր, Սուխումի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրամ Մարխուլիան է, որի գիտական աշխատանքներն ու հրապարակային ելույթները հաճախ թիրախավորում են հայերին։ Նա համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հետ և այդ կառույցի պատվավոր անդամ է։

Հանդեսն արխիվացվում և ինդեքսավորվում է մի շարք բազաներում, ներառյալ՝ Index Copernicus, WorldCat և այլն։

Հրապարակված հոդվածներում, մասնավորապես՝

Armenia and Azerbaijan in a geopolitical battle. Zangezur corridor (DOI: https://doi.org/10.52340/isj.2024.29.12), վերարտադրված են ադրբեջանական մի շարք տեսակետներ և հավակնություններ՝ Հայաստանի Հանրապետության ու հայերի նկամտմաբ։

ACTS OF GENOCIDE COMMITTED BY ARMENIANS AGAINST THE JEWS AND HISTORICAL CLAIMS TO THEM (1st half of the 20th century) (DOI: https://doi.org/10.52340/isj.2022.26.12).հոդվածն առհասարակ որևէ առնչություն չունի գիտական չափանիշների հետ։ Այստեղ, առանց որևէ փաստարկի և ապացույցի, հայերը մեղադրվում են հրեաների ցեղասպանության մեջ։ Բացի այդ՝ հեղինակը «Armenians» էթնոնիմի հետ օգտագործում է բացառապես ադրբեջանցիների կողմից օգտագործվող «Khaikans» տերմինը, որը գոյություն չունի։ Պետք է ենթադրել, որ այն հեղինակի կողմից հորինված է և ռասիզմի ու ատելության դրսևորում է։
Armenia at the crossroads: between great power ambitions and transformation into a modern state (DOI: https://doi.org/10.52340/isj.2022.26.05) հոդվածում Հայաստանը որակվում է որպես հետադիմական երկիր։

Armenian Geopolitical Interests in Occupied Abkhazia DOI: https://doi.org/10.52340/isj.2024.28.19 հոդվածում հայերին զրպարտում են Վրաստանում անջատողականություն հրահրելու և դրան աջակցելու մեջ։
The Real Truth Is Not In Fairy Tales, But In Facts: On the History of Karabakh․ DOI: https://doi.org/10.52340/isj.2022.24.11 հոդվածում ժխտվում է Հայոց ցեղասպանության փաստը, հայերը մեղադրվում են ցեղասպանության միֆաստեղծման մեջ, հերքվում է հայերի բնիկությունը Հայաստանում։

Այս նամակով հրավիրում ենք Վրաստանի մեր գործընկերների և գիտության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը «գիտական» ներկայացող հանդեսի հրապարակումների վրա։ Հաշվի առնելով հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու հարևանությունը, պատմամշակութային խորը առնչությունները՝ տարակուսելի է բարեկամական Վրաստանում նման հրապարակումներով հրահրվող թշնամական վերաբերմունքը հայերի և Հայաստանի նկատմամբ ։

Կոչ ենք անում վրաց գործընկերներին դատապարտել նմանօրինակ գործելաոճը և կասեցնել այն, իսկ պարբերականի խմբագրակազմից պահանջում ենք անաչառ քննություն անցկացնել՝ հետագայում բացառելով նման հրապարակումները։

Համապատասխան քայլեր չիրականացնելու դեպքում ստիպված կլինենք դիմել միջազգային այն ինդեքսներին, որտեղ ինդեքսավորվում է ամսագիրը՝ գիտական էթիկայի քննություն սկսելու պահանջով։

Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք շահագրգիռ կազմակերպություններին և կողմերին փաստարկված ներկայացնել բոլոր հոդվածները։