Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
Սիրիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է Թուրքիային՝ երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։
Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Ազգային պաշտպանության նախարարությանը։
Դամասկոսը նաև աջակցություն է խնդրել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։
«Այս խնդրանքին ի պատասխան՝ Թուրքիան շարունակում է տրամադրել ուսուցում, խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն՝ Սիրիայի պաշտպանական կարողությունները ամրապնդելու համար», - ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Անկարայի գլխավոր նպատակը Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանումն է։