Իրանում զինված բախումներ են տեղի ունեցել. կան զոհեր
Իրանի արևմտյան Բանա քաղաքում վերջին երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկու զինված բախում:
Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Նախորդ օրը զոհվել են փոխգնդապետ Սաջջադ Ադեբմիրը և ավագ լեյտենանտ Ալի Բադակը, ևս երկու զինծառայող վիրավորվել է։ Ավելի վաղ զոհվել է 22-ամյա զինծառայող Սինա Սաթարվանդը։
Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակումների համար։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են միայն զոհվածների անունները՝ առանց մանրամասներ բացահայտելու։