Զաքիր Հասանովը Թուրքիայում քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կապերի զարգացումը
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և գերատեսչության այլ ղեկավարների այցը Թուրքիա շարունակվում է։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի հետ։
Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակներում կայացած հանդիպմանը ընդգծվել է, որ պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում է բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա հիմնված ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հետագա ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մեր երկրների միջև ռազմական կապերի զարգացման հեռանկարները և այլ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։