Նիկոլը հիմա կհայտարարի, որ արբիտրաժի դատավորներն էլ են խախտել կուսության կամ սեռական օրգանների հետ կապված ինչ որ բան․ Արմեն Խաչատրյան
ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը, արձագանքելով ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշմանը, գրում է.
«Քիչ առաջ տարածվեց, որ «Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում:
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։»:
Կարծում եմ, Նիկոլը հիմա կհայտարարի, որ արբիտրաժի դատավորներն էլ են խախտել կուսության կամ սեռական օրգանների հետ կապված ինչոր բան, որ վնգստացող դատավորներ են, որ ռուսական ԿԳԲ-ի հետ կապված են ու կոչ կանի դատարանի կողքի հայաթում կան հետեւի մայլում հուժկու հանրահավաք անել ու ռոմանոսին հիմա էլ կհրանգի մտնել արբիտրաժ»։