Իսրայելական բանակի երկու ծանր ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ Բաքվում են
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է․
«Իրանական տեղեկատվական միջոցներն հայտնում են, որ ստացել են տեղեկություններ իսրայելական բանակի երկու ծանր ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների` Բաքու ժամանման մասին։
Իհարկե, իրանական կողմը կարծում է, որ սա ուղղված էր հենց իր դեմ, սակայն պետք է հիշենք, որ ռազմական գործողություններ սկսելու մտադրությունները լավ քողարկվում են մինչև բուն ռազմական գործողությունների սկսելը։ Ուստի ես ունեմ մեծ մտավախություն, որ սա նույնիսկ ցուցադրվում է Իրանի դեմ , սակայն իրական թիրախն այլ երկիր է։
Ամեն դեպքում, հաջորդ մարտավարական խաղի մեջ Ադրբեջանը ունենալու է կարևոր դերակատարում, անկախ նրանից, թե այդ խաղը ուղղված կլինի Հայաստանի՞, Ռուսաստանի՞, թե՞ Իրանի դեմ»։