Կա 2 ճանապարհ, իսկ 3-րդ ճանապարհը սպասելն է՝ գործող կառավարչի վերընտրմանը. Աբրահամյան
«Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, քաղաքական ամայությունն ու անբովանդակությունը և նա անընդհատ փորձելու է պրոցեսներն այդ դաշտ տանել: Այդ հարթության մեջ իրեն դիմադրելն ու հաղթելը շատ դժվար է, որովհետև չունի սկզբունքներ և «տոռմուզներ»»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, կառավարությանն այս տապալումների կասեցման հիմքում հանրային-քաղաքական կոնսեսուսն ու համերաշխությունը պետք է դառնա` հիմքում ունենալով օրակարգ, ծրագիր և ծանր աշխատանք:
«ՀՀԿ-ն այս փուլում այդ ամենը տեսնում է կառավարությանն անվստահության հայտնելու շրջանակներում, ինչը նշանակում է, որ դաշտի մյուս ակտորներն ունեն 2 ճանապարհ. կա´մ քաղաքական քննարկումներ սկսել դրա շուրջ` համախմբման հրամայականով, կա´մ առաջարկել ներընդդիմադիր այլ օրակարգ:
3-րդ ճանապարհը սպասելն է, մաշվելն է ու քայքայվելն է` ճանապարհ հարթելով գործող կառավարչի վերընտրմանը»,- գրել է Տ.Աբրահամյանը։