Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»
Հասարակություն

Եթե դատարանը տարբերակի խմբային հայցը ժողովրդական հայցից, ապա Բագրատ Սրբազանի դեմ հայցադիմումի ընդունումը կմերժի. Արթուր Ղամբարյան

Մի շարք քաղաքական գործիչներ պատրաստվում են Բագրատ Սրբազանի դեմ ներկայացնել խմբային հայց՝ ժողովրդին վիրավորելու մեղադրանքով։

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի գնահատմամբ՝ եթե դատարանը տարբերակի խմբային հայցը ժողովրդական հայցից (actio popularis), ապա նման հայցադիմումի ընդունումը կմերժի՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով (ՔԴՕ 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։

«ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարություններում ժողովրդական հայցի (actio popularis) ինստիտուտ նախատեսված չէ, ուստի նման գործերը քաղաքացիական դատարանի քննությանը ենթակա չեն։ ՀՀ վարչական դատավարությունում շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ գործերով actio popularis-ի կիրառման հնարավորություն նախատեսված է (տե՛ս ՀՀ ՍԴ 07.09.2010թ. ՍԴՈ-906 որոշումը)։

Տարիներ առաջ ես և Արտակ Ղազարյանը առաջարկել ենք ՀՀ քրեական դատավարությունում որոշ գործերով ներդնել actio popularis ինստիտուտը (տե՛ս «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն (մինչդատական վարույթ)». Մաս 2, Երևան, Տիգրան Մեծ, 2017, էջ 371-372, 450-452; Ղազարյան Ա.Ա., Ժողովրդական մեղադրանքը (actio popularis) և դրա ներդրման հեռանկարները հայկական քրեական դատավարությունում։ Երևան, ԹԱՍԿ, 2020)։

Actio popularis-ը և խմբային հայցը էապես տարբեր իրավաբանական բնույթ ունեցող ինստիտուտներ են, որոնց վերաբերյալ գրվել են բազմաթիվ աշխատանքներ։ Միայն նշենք, որ խմբային հայցի դեպքում հայցվորների որոշակիացված խումբը պատասխանողի գործողություններից պետք է վնաս կրած լինի (օրինակ՝ սպառողների որոշակի խումբը), մինչդեռ Բագրատ Սրբազանի ենթադրյալ խոսքը որևէ կոնկրետ անհատի հասցեագրված չի եղել։ Այս պարագայում խմբային հայցի ինստիտուտը օգտագործվում է ոչ թե անհատական իրավունքները պաշտպանելու, այլ օրենքով չնախատեսված՝ ժողովրդական հայցը (actio popularis) քողարկելու և այդ միջոցով հասարակական գիտակցության վրա ազդելու և Սրբազանի դեմ բացասական վերաբերմունք կուտակելու համար, ինչը, քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից, կարող է արդյունավետ միջոց լինել՝ անկախ գործի դատական հեռանկարից։

Ի դեպ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ևս ուներ հնարավորություններ ՀՀ վարչապետի՝ որպես պաշտոնատար անձի, Եկեղեցու դեմ կատարած հակաօրինական մի շարք ռեալ գործողություններ ՀՀ վարչական դատավարության կարգով վիճարկելու և դրանց հետագա շարունակությունը կանխելու (խափանելու) ուղղությամբ հայցեր ներկայացնելու եղանակով՝ հասարակության մոտ, այս հարթակի օգտագործելով, ևս մեկ անգամ նրա գործողությունների հակաօրինականություն ընդգծելու ակնկալիքով (ակնկալվող արդյունքին հասնելու համար անհրաժեշտ էր գրագետ տեխնոլոգիաների օգտագործում)։ Բայց, կարծես թե, այդ ճանապարհն համարվել է անընդունելի՝ դատական հեռանկար չունենալու հիմքով։

Կրկին գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակում ստանդարտ իրավաբանության հետ։ Սա ցույց է տալիս ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու անկարողությունը, իրավաքաղաքական երևույթների վերաբերյալ գիտելիքների (պատկերացումների) պակասը և պատասխանատվությունից խուսափելու ձգտումը»,- նշել է պրոֆեսոր Ղամբարյանը։