Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Իմ դեմ ցուցմունք տալից հետո իմացա, որ նշանակվել է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցի տնօրենը երեկ դարձել էր հայկական համացանցային տիրույթի գլխավոր «հերոսուհին»: Նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ «զինվորն» է ու պատրաստ է Փաշինյանի կոչով մասնակցել Վեհարանի դեմ գրոհին: Նույնիսկ «լայվ» էր մտել ու պարզաբանել իր տեսակետը` ավելի հաստատելով նախորդ ասածները, որ Փաշինյանի անդավաճան «զինվորն» է դեռևս 2008-ից: «Ընդդիմադիր ֆեյքերը նշել էին, որ ես ուսուցիչ եմ, եւ մանկավարժը նման բան է գրում։ Նախ՝ ես որեւէ անհարգալից բան չեմ գրել, ես վերահաստատել եմ իմ սկզբունքային մոտեցումներն այս հարցում եւ աջակցությունս ՀՀ վարչապետին և ինչու եմ աջակցում, և ինչում է կայանում իմ սկզբունքային լինելը։ Ես գտնում եմ, որ, որպես մանկավարժ՝ ես պարտավոր եմ ունենալ դիրքորոշում, որպես մանկավարժ, որպես մտավորական՝ ես պարտավոր եմ պայքարել մի բանի դեմ, որը կարող է արատավոր հետևանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում։ Ո՞վ պետք է լինի հոգևորական, ինչպիսի՞ն պիտի լինի հայ հոգևորականը , էլ չեմ խոսում կաթողիկոսական աթոռը, գահը զբաղեցնող անձի բարոյական, հոգեբանական, առաքինի կերպարի մասին։ Գիտեք, ես 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո, մի օր առավոտյան աշխատանքից դուրս եկա եւ գնացի առավոտյան ժամերգության։ Ժամերգությունը վարում էր Կճոյանը, եւ երբ որ մտա ներս, ու բեմից հնչում էր անեծք ընդդիմադիրների վերաբերյալ, մասնավորապես՝ այդ ժամանակ արդեն փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես հասկացա, որ այլևս Եկեղեցին վերածվել է քաղաքական, սուտ, կեղծ բարոյական մի կառույցի, որտեղ մարդիկ անիծում են։ Ես դրանից հետո կորցրել եմ հավատս, երկար ժամանակ եկեղեցի չէի գնում։ Չէի գնում, որովհետեւ սասանվել էր իմ հավատը, ես Աստծուն փնտրում էի իմ ներսում, իմ տանը եւ ինքս ինձ հետ անընդհատ կռիվ էի տալիս։ Անցան տարիներ, ես այդ ցավը, այդ ողբերգությունը երբեք չեմ մոռացել»,- հայտարարել է դպրոցի տնօրենը` չգիտակցելով, որ հաստատում է իր քաղաքականացված լինելը, ինչն արգելված է կրթական հաստատությունների պարագայում:

Կոջոյանի անվան դպրոցում նախկինում ուսանած մի աշակերտի ծնողը մեզ մանրամասներ պատմեց Ռուզաննա Երեմյանի մասին: Ասում էր, որ նա ժամանակին փոխտնօրեն է դարձել, ապա շահել այն ժամանակվա տնօրենի` Գոհար Սանոյանի վստահությունը, հետո վերջինիս «տակը փորելով» զբաղեցրել տնօրենի պաշտոնը: Սանոյանը թոշակի է գնացել և անգամ ուսուցչի ժամեր չի պահել` այնքան վիրավորված է եղել Երեմյանի պահվածքից: «Նա տեսակով ռաբիզ է՝ իր խոսույթով, մակարդակով: Այնպիսի դիրք էր հաստատել դպրոցում, որ տղա աշակերտները նրան դիմում էին Դոն Ռուզանով: Քոչարյանի ժամանակ մոլի քոչարյանական էր, Նիկոլի ժամանակ՝ մոլի նիկոլական, սա է իր տեսակը»:

Պատմությունը շարունակում է «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը. «Պատերազմից հետո՝ 2021 թվականին, երբ հրաման էին տվել չկրակելու, ու մեր տղերքին եկան՝ դիրքերից գերեվարեցին, տարան, ես այդ կադրերը տեսա, մտնում եմ եթեր ու աշխարհի հայհոյանքները տալիս Նիկոլին, որ հանձնում է նորից: Ես կալանավորվում եմ, 26 օր բանտում եմ լինում, խափանման միջոցը փոխվում է, ես դուրս եմ գալիս: Նախաքննության ընթացքում այդ Երեմյանին չեմ տեսել, չգիտեմ ով է, չեմ էլ ճանաչում, այդ գործով տուժող էլ չկար: Դատաքննության ընթացքում գալիս է դատարան, տեսեք, պայմանականորեն ինքն ապրում է Մասիվում, բայց քրեական գործը հարուցված է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ես գրանցված եմ: Այս տիկինը եթերիս հաջորդ առավոտը ցուցմունք է տալիս, որ ինքն իր թոռան հետ գիշերը ժամը 1-ին Յութուբ է նայել, հայհոյանքները լսել են, խոր ցնցում, եսիմինչեր է ապրել ու որոշել է առավոտյան գնալ՝ ցուցմունք տալ: Իմ բնակության տեղն էլ գիտի, գնում է Մալաթիա-Սեբաստիայի քննիչի մոտ՝ ինքը խոր ապրումներ է ունեցել, տրեվոգա է ապրել և այլն, և այլն: Փաստաբանը հարց տվեց, ասեց՝ բա որ այդպես հուզվել եք, ինչո՞ւ տեսանյութն ուղղակի չեք անջատել, ասեց՝ դե, հետաքրքիր էր՝ ինչեր է ասում: Իսկ երբ փաստաբանս հարցրեց՝ իսկ երբ ձեր վարչապետն ասում էր՝ «շինելու եմ սաղիդ», դրանից ցնցում չե՞ք ապրել, ինչո՞ւ դրա հետ կապված հաղորդում չեք տվել։ Ռուզաննա Երեմյանը բացեց բացատրական բառարանն ու ասեց, որ դա նշանակում է սարքել: Հետո իմանում ենք, որ նախաքննության ընթացքում ցուցմունք տալուց հետո նշանակվել է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն»,- ասաց Այվազյանը:

Մանախի խոսքերը հաստատեց նրա պաշտպանը` Արա Զաքարյանը, որը կարդաց Ռուզաննա Երեմյանի տված ցուցմունքը դատարանում. «2021 թվականի հունիսի 2-ի դրությամբ, ինչպես ինքն է ներկայացրել դատարանին, Ռուզաննա Երեմյանը հանդիսացել է «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ»:

Ստացվում է, որ Երեմյանը հաղորդում ներկայացնելուց առաջ եղել է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի փոխտնօրենը, իսկ այդ նախաքննության ընթացքում նշանակվել է տնօրեն: Թե ինչու՝ ենթադրությունները թողնում ենք ձեզ, հարգելի ընթերցող: Միայն մեկ նկատառում եմ ուզում անել, որ կրթահամալիրի պաշտոնական էջում Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ «աջակցող» տիկնոջ կենսագրությունում բոլոր զբաղեցրած պաշտոնները ներկայացված են հստակ ամսաթվերով եւ թվականներով, իսկ Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի փոխտնօրեն եւ տնօրեն նշանակվելու ամսաթվերը, ինչ-ինչ պատճառներով, բացակայում են` գուցե ինչ-որ խոսակցություններից խուսափելու համար:

Ի դեպ, այս կնոջ գործունեությունը միայն սրանով չի սահմանափակվում, չնայած այն հանգամանքին, որ նա կրթական հաստատություն է ղեկավարում, այն էլ` արվեստի թեքում ունեցող։ Նրա ֆեյսբուքյան էջն ավելի շատ ՔՊ-ի քարոզչական հարթակ է հիշեցնում, որտեղ նա կիսվում է ՔՊ-ին վերաբերող հրապարակումներով եւ իր անվերապահ աջակցությունն է հայտնում Փաշինյանին ու նրա կայացրած որոշումներին: Երեմյանը նաեւ արցախցիների ու ընդդիմադիրների հասցեին ունի հրապարակումներ: Հիմնավոր կասկած ունեմ, որ տիկնոջը հուշում են՝ ինչն ինչպես գրել, որպեսզի նրա դեմ դատական հայց չկարողանան ներկայացնել կամ էլ ներկայացնելու դեպքում պարզապես ձախողվեն: Դե իսկ որ արցախահայությունն էլ տիկնոջ թիրախում է, դրանում կարող եք համոզվել նրա էջի հրապարակումներին ծանոթանալով»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում