Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Փաշինյանի «թոզը նստել է» Ռոմանոս Պետրոսյանի վրա, իրեն միապետ է զգում. «Իրավունք»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի իրավական և քաղաքական հետեւանքները դեռ կարող են երկար ժամանակ օրակարգում մնալ։ ՀԷՑ-ում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն իրավական, այլեւ խորապես քաղաքական բնույթ ունեն։ Կառավարությունը փորձում է արագ «խլել» ռազմավարական նշանակություն ունեցող կառույցը քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանից՝ կարծելով, թե այն կարող է որպես մահակ օգտագործել քաղաքական ընդդիմախոսի դեմ եւ լռեցնել նրան։ 

Կառավարության կողմից ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը երեկ սկսեց իր պաշտոնավարումը՝ առաջին իսկ օրը ազդարարելով․ «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Պետրոսյանն ակնարկեց, որ ընկերության ղեկավար օղակում պատրաստվում է կադրային ջարդ անել։ Փաշինյանից հրահանգներ ստացած եւ մարտական տրամադրվածությամբ ՀԷՑ ժամանած Ռոմանոս Պետրոսյանը, իրեն միապետի տեղ դրած, մտավ մասնավոր հիմնարկ եւ անմիջապես ժամանակ տվեց ընկերության գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանին՝ ինքնակամ ազատել զբաղեցրած պաշտոնը։ Օրվա ավարտին Ռոմանոս Պետրոսյանն իր ձեռքով գրեց Դավիթ Ղազինյանի աշխատանքից ազատման հրամանը։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Դավիթ Ղազինյանը շեշտում է՝ ամբողջ գործընթացը համարում է անօրինական, «բեսպրեդել» և դատի է տալու Ռոմանոս Պետրոսյանին։ Հետաքրքրվեցինք` իսկ մյուս աշխատակիցներից ազատվողներ եղե՞լ են։ Ղազինյանն ասաց, որ ինքը հորդորել է, որ դուրս եկողներ չլինեն: Հիշեցնենք, որ պետության կողմից ժամանակավոր կառավարչի նշանակումն իրականացվել է նոր ընդունված օրենքի հիման վրա՝ ՀԾԿՀ նախագահի միանձնյա որոշմամբ։ Ղազինյանն ընդունում է, որ իրավական տեսանկյունից այդ քայլն իրականացվել է առանց օրենքի խախտման. «Հանձնաժողովի նախագահը նշանակել է, ինքն էլ եկել նստել է այդ աթոռին»։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս հիմնական կոնֆլիկտը՝ Սամվել Կարապետյանը դեռ սեփականատերն է, բայց կառավարումն իրականացնում է պետության կողմից նշանակված անձը։

ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ եւ Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնվում է քաղաքական ճնշման կենտրոնում կամ դառնում է «գործիք»։ Բայց այս օրենքի պարագայում ընդդիմադիր խմբակցությունները Սահմանադրական դատարան են դիմել՝ ՀԾԿՀ որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցով։

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն արդեն իսկ ՍԴ են դիմել՝ ՀԷՑ-ի կառավարման վերաբերյալ նոր ընդունված օրենքը վիճարկելով որպես հակասահմանադրական։ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն են ներկայացրել նաեւ օրենքի գործողության կասեցման վերաբերյալ։ Ո՞վ է «մաքրելու» ՔՊ-ականների հետեւից, եթե մինչեւ ՍԴ որոշումը կառավարիչը վնասներ պատճառի ՀԷՑ-ին եւ սեփականատիրոջը։ «Պատկերացրեք իրավիճակ՝ կառավարիչը հինգ ամիս կառավարում է, վնաս է տալիս, հետո ՍԴ-ն որոշում է՝ այդ ամբողջ հիմքը հակասահմանադրական է։ Այդ պարագայում ո՞վ է պատասխան տալու»,- ընդգծում է Դավիթ Ղազինյանը՝ հույս հայտնելով, որ ՍԴ անդամների «իրավական գիտելիքները» կուղղորդեն նրանց։

Ի՞նչ սպասել առաջիկայում: Սահմանադրական դատարանն ունի 20-օրյա ժամկետ՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայցը վարույթ ընդունելու եւ կասեցման հարցը քննարկելու համար։ Մինասյանը նշում է՝ տեղեկություն չունեն՝ ՍԴ-ն հայցը վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ, անցել է արդեն մոտ մեկ շաբաթ։ Պատգամավորի խոսքով՝ օրենքն առնվազն երեք կետով հակասում է Սահմանադրությանը։ Ըստ նրա՝ այս ամսվա սկզբին ընդունված կարգավորումներով ընկերությունը կարող է զրկվել լիցենզիայից՝ առանց դատարանի որոշման, բացի այդ, հնարավորություն է ստեղծվել սեփականատիրոջը զրկել իր սեփականությունից՝ Սահմանադրությամբ չթույլատրված մեթոդներով: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, վիճահարույց է նաեւ այն, որ նոր ընդունված օրենքը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել ընկերությանը` նախկինում թույլ տված խախտումների համար: «Օրենքում վիճահարույց մի շարք այլ կարգավորումներ եւս կան, որոնց վերաբերյալ Սահմանադրական դատարանը պետք է գնահատական տա: Արձանագրել ենք նաեւ միջազգային իրավունքի մի շարք խախտումներ, այդ թվում՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Այս պայքարը միայն սեփականության իրավունքի մասին չէ, այլեւ Հայաստանի՝ իրավական, ժողովրդավարական պետության կառուցման մասին է»,- նշում է Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում