Խոշոր հրդեհ և պայթյուններ` օկուպացված Արցախի Ակնա քաղաքում
Օկուպացված Արցախի Ակնայի շրջանում հրդեհները մարելու համար գործի է դրվել երկու ուղղաթիռ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հրդեհի ավելի մեծ տարածումը կանխելու և մարման աշխատանքները արագացնելու համար գործի են դրվել ավիացիոն ջոկատի և պետական հրշեջ ծառայության երկու ուղղաթիռներ։
Հիմնականում այրվում են դաշտերը, ինչի հետևանքով բոցը շարունակում է արագ տարածվել։ Հրդեհի տարածքում տեղի է ունեցել երեք պայթյուն։
Հրդեհը մարելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջների 50 հոգանոց խումբ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։