Նեթանյահուն և նրա մարդաuպանների խումբն արդեն գերազանցել են Հիտլերին բարբարոսությամբ. Էրդողան
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները Գազայի հատվածում գերազանցել են Հիտլերի հանցագործություններին:
Թուրքական պետության առաջնորդն այս մասին գրել է X սոցիալական ցանցում:
«Նեթանյահուն և նրա մարդասպանների խումբն արդեն գերազանցել են Հիտլերին բարբարոսությամբ: Նույնիսկ Հոլոքոստի ժամանակ Եվրոպայում այնպիսի անմարդկային դրսևորումներ չեն եղել, ինչպիսին Գազայում է», - ասել է Էրդողանը:
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը չհանդուրժել դաժանությունը և արձագանքել պաղեստինցիների զանգվածային մահվան դեպքերին սովից: