Սիրիայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Բաքվում
Սիրիայի հարցով միջազգային բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Բաքվում։
Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հադաթ» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ սիրիական կողմի հետ համաձայնագրերը վերջնականապես կնքելու համար սպասվում է իսրայելական պատվիրակության այցին Ադրբեջան։
«Ալ-Արաբիա» թերթը հաղորդել է Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության հարցերով հաղորդակցության ուղիների վերականգնման մասին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ և Թուրքիայի աջակցությամբ։ Հաղորդման համաձայն, Թուրքիան և Սիրիան բանակցություններ են վարում քրդական, դրուզական և ալավիական փոքրամասնությունների կարգավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային փոխըմբռնման շուրջ, որը ներառում է Իսրայելի դերը։
Հրապարակումը նաև հաղորդում է, որ իսրայելական պատվիրակությունը կմեկնի Ադրբեջան՝ Էս-Սուվեյդայի շուրջ վեճը վերջնականապես լուծելու համար։