Իրանը կշարունակի հարստացնել ուրանը. Մասուդ Պեզեշկիան
Իրանը չի ձգտում ձեռք բերել միջուկային զենք, բայց կշարունակի հարստացնել ուրանը՝ համաձայն միջազգային իրավունքի։
Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանն այս մասին ասել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է», - հիշեցրել է Պեզեշկիանը, որի խոսքերը մեջբերել է կատարյան հեռուստաալիքը։
Նա ընդգծել է, որ Իրանը ապագայում կշարունակի հարստացնել ուրանն իր տարածքում՝ միջազգային իրավունքի շրջանակներում: