Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններ վարել
Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններ վարել։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։
«Մենք պատրաստ ենք անմիջականորեն խոսել իրանցիների հետ, և մենք նաև համակարգված ենք մեր գործընկերների հետ Եվրոպական եռյակում (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա)», - ասել է նա։
Բրյուսը մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որն ասել է, որ իրանցիները միայն կշահեն բանակցություններից, և որ Իրանի ղեկավարությունն ունի հնարավորություն ընտրելու խաղաղության և բարգավաճման ուղի։
Միևնույն ժամանակ, իսրայելական Jerusalem Post թերթն ավելի վաղ, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն այլևս անհրաժեշտ չի համարում Իրանի մասնակցությունը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։