Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների վերաբերյալ բանակցություններ չեն վարվում. Համաս
Համասը և Իսրայելը դեռևս չեն սկսել բանակցություններ Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների վերաբերյալ։
Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Համասի բանտարկյալների հարցերով վարչության խոսնակ Նահիդ ալ-Ֆախուրին։
«Ազատ արձակվող պաղեստինցիների կոնկրետ թիվը չի քննարկվել, և բանտարկյալների թվի և կատեգորիաների վերաբերյալ բանակցությունները դեռևս չեն սկսվել։ Հիվանդ բանտարկյալները, տարեցները, 30 տարուց ավելի բանտարկվածները, ինչպես նաև ցմահ և երկարատև ազատազրկման դատապարտվածները շարժման համար առաջնահերթություն են», - ասել է նա։
Նահիդ ալ-Ֆախուրիի խոսքով՝ իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների ընդհանուր թիվը գերազանցում է 10,000-ը։