Թուրքիան կանխել է Սիրիայի նախագահի դեմ երեք մահափորձը
Թուրքիան Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաաի դեմ երեք մահափորձ է կանխել։ Այս մասին հայտնում է Yedioth Ahronoth պարբերականը։
Առաջին փորձը կանխվել է մարտին, երբ թուրքական անվտանգության ուժերը կասկածելի ակտիվություն են նկատել պալատից նրա դուրս գալու ժամանակ։ Սիրիայի նախագահի թիկնազորըվնասազերծել է հարձակվողին, ձերբակալել նրան եւ հարցաքննել։
Երկրորդ փորձը տեղի է ունեցել Հորդանանի հետ սահմանից ոչ հեռու Դարյա նահանգ կատարած այցի ժամանակ։ Պետության ղեկավարի էլիտար սիրիացի և թուրք թիկնապահները նկատել են երկու կասկածելի անձանց և օպերատիվ կերպով փոխել նախագահական ավտոշարասյան երթուղին:
Երրորդ փորձը քիչ էր մնում հաջողվեր։ Հաղորդվում է, որ հրաձիգը Սիրիայի առաջնորդին սպասում էր Դամասկոսի նախագահական պալատից մեկնող երթուղում: Միջադեպիմանրամասները դեռ հայտնի չեն: