Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Հասարակություն

Մնում է շա՜տ ավելի վատ մի եզրակացություն, շատ ողբալի մի բան․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դիմել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին․

«Շատերիդ հետ աշխատել ու շփվել ենք, իրար լավ կամ վատ ճանաչում ենք: Դուք խորհրդարանում եք նաև իմ աշխատանքի, վստահության ու զոհողության արդյունքում: Ուստի ես նաև բարոյական իրավունք եմ ինձ վերապահում՝ գրելու այս ամենը հրապարակայնորեն:

Եթե դուք իսկապես կողմ եք Նիկոլին սահմանադրորեն հնարավոր միակ՝ իմպիչմենտով հեռացնելու նախաձեռնությանը, ինչպես ասում եք, բայց ունեք տեղին մտահոգություններ, ի՞նչն է ձեզ խանգարում հրապարակային անել հետևյալ պարզ բանը.

Բաց հայտարարել, որ պատրաստ եք X օրը լրատվամիջոցների ներկայությամբ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ ստորագրել երկու փաստաթուղթ.

1.) Նիկոլին անվստահություն հայտնելու եղած ձևաթուղթը: Եթե ունեք վարչապետի այլ թեկնածու կամ թեկնածուներ, ովքեր ևս պատրաստ են Դավիթ Համբարձումյանի նման վերցնել այդ բեռը, վստահ եմ, կարող եք ՊՈՒ դաշինքի հետ ստորագրել երկու, երեք, տաս տարբերակով միատեսակ ձևաթղթեր: Քանի որ խնդիրը ոչ թե ինչ-որ մեկին անցումային վարչապետ դարձնելն է, այլ Նիկոլին հեռացնելը: Գոնե բոլորդ այդպես եք ասում:

2) Նույն պահին ստորագրել եռօրյա գործողությունների ծրագիր անունով մի փաստաթուղթ, որի մեջ կգրեք, որ առաջիկա օրերին սկսում եք համազգային մոբիլիզացիա՝ ժողովրդին ու բոլոր ընդդիմադիր խմբերին հրավիրելով այդ օրերին լցվել փողոցներ՝ գրագետ հաղորդակցությամբ ու կազմակերպված ձևով ճնշելու ՔՊ պատգամավորներին, որ նրանցից գոնե 18-ը միանան Նիկոլի հեռացմանը:

Թող ժողովուրդն այսքան խաբվելուց ու հիասթափվելուց հետո առաջին անգամ իմանա, թե ինչ կոնկրետ օրակարգով, ինչ նպատակով, ինչ կոնկրետ արդյունքի համար ու ինչ ժամանակացույցով է ընդդիմությունն իրեն հրավիրում փողոցային պայքարի:

Եթե ունեք մտահոգություն, ինչպես մասնավոր զրույցներում եք կիսաձայն շշնջում, որ ՊՈՒ դաշինքը իբր ցանկանում է վերցնել ձեր ստորագրություններն ու տանել բարձի տակ պահել, ինչու՞ այս պարզ քայլը չեք անում: Ինչու՞:
Եթե ազնիվ եք, ու տակը թաքցնելու բան չկա՝ ինչու՞ չեք անում: Թող ՊՈՒ դաշինքի դեմքը պատռվի ու ստիպված կանգնեն լրտավամիջոցների առաջ ասեն՝ մենք կողմ ենք «Հայաստան» դաշինքի ստորագրությունները հավաքելուն, բայց դեմ ենք կոնկրետ ժամանակացույցով հանրային բողոք գեներացնելուն, որ հասնենք հռչակված վերջնարդյունքին: Թող անեն դա, ու իրենց դեմքը պատռվի:

Բացատրեք հրապարակային ձևով, ինչու՞ չեք անում այս պարզ բանը:

Մի՞թե չեք հասկանում, որ հակառակ դեպքում ժողովրդին մնում է շատ վատ ենթադրություններ անելը: Օրինակ.

Դուք իրականում չեք ուզում, որ Նիկոլը հեռանա: Խաբել ու խաբում եք՝ չեք ուզում: Ու այս լույսի ներքո ժողովրդի ընդդիմադիր հատվածը սկսում է վերագնահատել արդեն տարիներ ձգվող ձեր տարօրինակ ու անպատվաբեր պահվածքը խորհրդարանում, մի քանի շրջափուլով ընդդիմադիր էներգիան ու հանրային ըմբոստությունը Երևանի փողոցներում տարօրինակաբար մսխելը և այլն:

Դիցուք, ուզում եք, որ Նիկոլը հեռանա, բայց ձեզ ձեռնտու չի վարչապետի եղած թեկնածուն, իսկ ձեր մտքի թեկնածուն էլ այս պահին մարդամեջ հանելու բան չի, ու գերադասում եք դեմքի լուրջ արտահայտությամբ անիմաստ պատճառաբանություններ մոգոնել, բայց չբացահայտել իրական փորացավը:

Եթե անգամ այդպես է, բա ո՞նց եք պատրաստվում հաղթել գալիք ընտրություններում, եթե իհարկե ազատության մեջ հասնեք 2026 թ.: Ո՞նց: Թե խաբում եք՝ չեք էլ պատրաստվում հաղթել, մի քանի մանդատ է պետք ձեռք գցել՝ առևտրի համար: Չի բռնում իրար ձեր ասածն ու գործողությունները:

Կամ եթե մտածում եք, որ այս պահին չեք կարող մեծ փողոց գեներացնել, քանի որ ինքներդ չունեք վարկանիշ, ու ժողովուրդը ձեզնից հիասթափված է (հիեցնեմ՝ Նիկոլը հերթական դավաճանությունն է գործելու, իսկ նրա վարկանիշն էլ պատմական նվազագույնին է հասել) դուք ո՞նց եք նրան հաղթելու ընտրություններում մի քանի ամիս անց: Առավել ևս, որ Նիկոլի ընտրական հենարանը հանդիսացող Հայաստանի գյուղաբնակ շրջաններում դուք ուղղակի բացակա եք՝ գյուղացի մարդ դուք ու ձեր առաջնորդը վերջին անգամ կինոներում եք տեսել:

Կամ դիցուք, մտահոգություն ունեք, որ միացյալ ընդդիմության կոչով այսօր չեք կարող ապահովել անհրաժեշտ փողոց ու հանրային մեծ ճնշում: Եթե այսպես է, դուք ի՞նչ եք կորցնում, եթե մարդիկ դուրս չգան փողոց, ինչն այս դեպքում ուղղակի անհնար է: Ի՞նչ եք կորցնում: Էլի գնացեք մասնակցեք 2026 թ. ընտրությանը, եթե մինչ դա Հայաստանից բան մնա ու ընտրություն լինի:

Թե՞, մտածում եք, որ 2026 թ. կգնաք ժողովրդին կասեք՝ մեզ կրկին ընտրեք եւ մենք այս անգամ հաստատ կհեռացնենք Նիկոլին… ժողովուրդն էլ արդեն մոռացած կլինի, որ դուք մի քանի փուլ նույն թեմայով իրեն խաբել եք: Ի՞նչն է ձեր հաշվարկը: Որ վերջին մեկ տարում դուք ժողովրդին փողոցներում անիմաստ չեք պտտել ու տներով ճամփել, իսկ դրանից առաջ եղածը ժողովուրդը արդեն մոռացած կլինի՞:

Չի մոռացել. սոցիոլոգիա կարդացեք: Որքան բարձրանում է Նիկոլի հանդեպ ատելությունը, նույնչափ նվազում է ձեր՝ տիտղոսային ընդդիմության հանդեպ մարդկանց վստահությունը: Ժողովրդի այսօրվա անտարբերությունն ու հիասթափությունը ձեր գրանցած միակ շոշափելի արդյունքն է:

Կամ մնում է վերջին հակափաստարկը: Հավատում եք, որ հարյուր հազարավոր մարդիկ կլցվեն փողոցներ, բայց չեք հավատում, որ դրա արդյունքում հնարավոր կլինի ստիպել ՔՊ 18 պատգամավորի միանալ Նիկոլի իմպիչմենտին: Եթե այսպես է, դուք ոչինչ չեք հասկանում քաղաքականությունից, իսկ ՔՊ պատգամավորները ԱԺ-ում ծեծ ուտելու արդյունքում ձեր աչքին արդեն Հերկուլես են երևում: Մինչդեռ դուք քաղաքականությունից իրականում շատ էլ լավ եք հասկանում: Բոլորից լավ: Ու հենց ՔՊ պատգամավորներին է, որ ադեն 4 տարի տեսնում եք՝ ոչ թե հերկուլեսների: Ինձնից էլ լավ գիտեք, որ նրանցից շատերը Նիկոլի պատանդի դերում են ու առաջին իսկ ռեալ հնարավորության դեպքում կանցնեն ժողովրդի կողմն ու խոնարհ ձևով, հեզությամբ կկատարեն նրա կամքը: Ոչ թե 18-ը, այլ անգամ դրա կրկնակին ու եռակին:

Մնում է շա՜տ ավելի վատ մի եզրակացություն: Շատ ողբալի մի բան:

Երկիրը կիսամեռ վիճակում, բայց ձեզ հետաքրքրում է ոչ թե մեր պետականության ու արժանապատվության փրկությունը, այլ, որ իշխանափոխության դեպքում հենց ու միայն դուք լինեք նոր իշխանությունը: Անգամ Հայաստանի ավերակների վրա: Եթե դուք չեք լինելու՝ թող մնա Նիկոլն ու կազմաքանդի Հայաստանը մինչև վերջ: Երևի հույսով, որ էդ ճանապարհին, Նիկոլի հետ գործարքի գնալով, մի քանի մանդատ կփախցնեք գալիք խորհրդարանում: Բարձր աշխատավարձը, անձեռնմխելիությունն ու գործուղումները՝ ձեզ, ձեզ ռեժիմով ծեծելու ու նվաստացնելու միջոցով ինքնահաստատվելը և իշխանությունը պահելը, տղամարդլյամիշ լինելը՝ Նիկոլին ու ՔՊ-ին:

Հ.Գ. Էս բոլոր տարբերակների ելակետն այն էր, որ ձեր որոշումների ու գործողությունների տերը դուք եք: Ճիշտ կամ սխալ՝ դուք եք որոշում ձեր անելիքը:

Մյուս տեսական տարբերակը, որն էլ ավելի մտահոգիչ է, այն է, որ դուք չեք ձեր որոշումների տերը, բայց չեք էլ համարձակվում խոսել դրա մասին:

Որ Նիկոլի ուսապարկերի նման դուք ևս սմս-ներով ու զանգերով եք կառավարվում. դուք սպասում եք sms-ի, իսկ ձեզ sms ուղարկողն իր հերթին էլ սպասում է զանգի…

Չեն զանգելու. ձեզ էլի խաբում են»: