Իսրայելի բանակը Գազայում Համասի տասնյակ օբյեկտներ է ոչնչացրել
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել տասնյակ թիրախների Գազայի հատվածում։
Aյս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Իսրայելի բանակը ոչնչացրել է զինյալների, ականապատված օբյեկտներ, հակատանկային կայանքներ, թունելներ և այլ ենթակառուցվածքներ։
Օդային հարվածներից զատ, Իսրայելի պաշտպանության ուժերի հինգ դիվիզիաներ ցամաքային գործողություններ են իրականացնում ամբողջ Գազայի հատվածում։