Կրեմլը արձագանքել է Բաքվի դիրքորոշմանը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գիտի Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, և այստեղ կարծիքները տարբեր են։
Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Հենց սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցույց է տվել իր դիրքորոշումը։ Սկզբից մենք համաձայն չէինք դրա հետ։ Միևնույն ժամանակ, հուսով ենք, որ այս անհամաձայնությունները չեն խոչընդոտի մեզ: Հուսով ենք, երկկողմ հարաբերություններում կարճատև սառը շրջանհ կհաղթահարվի: Եվ պետք է չզոհաբերել փոխադարձ, փոխշահավետ շահերը ստեղծված իրավիճակի համար, - եզրափակել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։