Հարցվածների 49 տոկոսի կարծիքով. Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ․ IRI-ի նոր հարցումը
Հայաստանի բնակչության 49 տոկոսը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։ Սա են ցույց տվել Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները։ 36 տոկոսը կարծում են, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ 15 տոկոսը դժվարանում է կամ հրաժարվում է պատասխանել։
Հարցվածների մեծ մասըորպես խնդիր նշել են Հայաստանում առկա ազգային անվտանգության, սահմանային, գործազրկության, քաղաքական անկայունության, վատ կառավարության, սխալ աշխատանքի, թույլ կադրերի մասին։
Եթե առաջիկա կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեին, ո՞ւմ օգտին կքվեարկեիք։ Հարցին ի պատասխան, 28 տոկոսն ասել է, որ քվեարկության չէր գնա, 22 տոկոսը դժվարացել է պատասխանել, 12 տոկլոսը ասել է, որ կփչացնի քվեաթերթիկը։ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին ընտրելու մասին ասել է հարցվածների 17 տոկոսը։