Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որը, ենթադրաբար, «աջակցում է բաժանարար նպատակներին»»,- մեջբերում է «New York Post»-ը՝ Սպիտակ տան խոսնակի տեղակալ Աննա Քելլիի խոսքերը։
Հրատարակությունը հիշեցնում է, որ փետրվարին Թրամփը կարգադրել էր գնահատել կազմակերպությունում ամերիկյան ներկայությունը։
Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները դեմ են արտահայտվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից բազմազանությունը, հավասարությունը և ներառումը (ԲՀԻ) խթանելու ջանքերին և կողմնակալությանը։