Նոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան
Տեսանյութ

Կոխի տակն անցի, լխճի. Ի՞նչեր են նախորդել ու հաջորդել սարում «Վիլիս»-ով վրաերթի միջոցով սպանության փորձին (տեսանյութ)

Սարում երեկ «Վիլիս» մակնիշի մեքենայով փաստաբանին ու ոչխարների գողության հետևանքով տուժած քաղաքացուն վրաերթի միջոցով երկու անձինք 72 ժամով ձերբակալվել են։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է փաստաբան Գոռ Գևորգյանը։ Սպանության փորձի գործով փաստաբանն էլ է ճանաչվել տուժող, վաղը կանչվել է հարցաքննության։

Հիշեցնենք, որ նա երեկ մի տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է՝ ինչ որ մեկը մեքենան անկանոն վարում է՝ փորձելով վրաերթի ենթարկել ներկաներին։ Մեքենայից հետևից վազում էր մի ոստիկան։ 

Այս դեպքից առաջ՝ հուլիսի 16-ին  Շիրակի մարզում ազգությամբ եզդի քաղաքացուց 772 ոչխար են գողացել՝ պատճառելով մոտ 60 մլն դրամի վնաս։

«Ոստիկանության անգործության պայմաններում սկսեցինք մենք աշխատել։ Տեղեկություն հայտնեցին, որ ոչխարները գտնվում են Արագած լեռան վրա X վայրում։ Դիմում գրեցինք քննչական, վստահորդս ցուցմունք տվեց, խնդրեցինք, որ ոստիկաններ ուղեկցեն, քանի որ գիտեինք՝  վտանգավոր է։ Երբ հասանք այդ վայր, որտեղ գողոնը թաքցրել էին, հասակացան, որ բռնվեցին ու գողոնը պետք է հետ վերադարձնեն։ Ոստիկանության աշխատակիցները երեք հոգի էին, որևէ բան չէին կարող անել։ Այդ մարդիկ գնացին ծայրահեղ քայլի, ուզում էին ինձ և տուժողին վրաերթի ենթարկել, սպանել»,-ասաց Panorama.am-ի հետ զրույցում ասել է փաստաբանը։

Նրա խոսքով, եթե Շիրակի մարզի ոստիկանությունը տեղից իրար գար, ապա նման բան չէր լինի։

«Իրենց տեղում դոփելու, որևէ բան չանելու արդյունք է։ Անգամ խոսակցություններ էին պտտվում ու ականջիս հասնում, որ քրեականի տղաներն ասել են, էդ էր մնում, որ ոչխարի թեմայի մեջ պիտի թաթախվենք։ Երեք օր առաջ իրենց զգուշացրել էի, որ գիտենք, թե ովքեր են, որ ի վիճակի են սպանելու, քանի որ մի քանի անգամ հայտարարել են, թե սպանելու են»,-ասաց փաստաբանը։

Գողություն կատարածները Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից են։ Փաստաբանն ու տուժողը սարում տեսել են գողոնը, սակայն որևէ բան անել չեն կարողացել՝ սպանության փորձի պատճառով։

«Տարիքով հայրը եզդիերենով տղային ինչ-որ բաներ էր ասում, հետո ինձ թարգմանեցին, որ ասել է՝ կոխի տակը, անցի, լխճի։ Կարողացանք խույս տալ, փախնել։ Վստահորդիս ոտքին քարով խփեց, ընկավ, ուղղակի կարողացավ փախնել։ Հակառակ դեպքում մեքենան վրայով անցնելու էր։ Իրենց կամքից անկախ հանգամանքներում չընկանք մեքենայի տակ, թե չէ իրենց ամբողջ նպատակը մեզ սպանելն էր։ Եթե ոստիկաններն իրենց տեղում լինեին... անջատված վիճակ, ուրիշ կերպ չեմ կարող բնութագրել։ Ես իմ 20 տարվա գործունեության ընթացքում երբևէ  չէի տեսել նման անադեկվատ  վարքագիծ»,-ասաց փաստաբանը։

Նրա վստահորդը ծնկի շրջանում վնասվածք է ստացել, դատաբժիշկն ուղարկել է ԿՏ հետազոտության։

Գոռ Գևորգյանը հույս ունի, որ սպանության փորձ կատարվածների նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի կալանավորումը։

«Սպանության փորձի պարագայում այլ բան ակնկալելու չէ, բացի այդ ինձանից հասանելիք ամեն ինչ անելու եմ, որպեսզի կալանավորվեն, քանի որ եթե նրանք հայտնվեն դրսում, ավելանալու է այն անձանց ղցանկը, որոնց կուզենան սպանել»,-ասաց փաստաբանը։