Բաքվի դատական համալիրում ընթանում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի, շինծու քրեական գործի դատական նիստը
Բաքվի դատական համալիրում սկսվել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու, ապօրինի քրեական գործով լսումները:
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է շինծու՝ պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ հոդվածներով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, դատավարությունը վարում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։
Նշենք, որ նախորդ դատավարության ժամանակ այսպես կոչված տուժողները ցուցմունք են տվել։