Գերմանիան նախազգուշացրել է հնարավոր ահաբեկությունների մասին
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը նախազգուշացրել է երկրի տարածքում ահաբեկիչների հարձակումների հնարավորության մասին։
Այս մասին գրում է РБК-ն։
Ըստ նրա՝ պետք չէ սպասել, որ ահաբեկիչները կշրջանցեն Գերմանիան:
«Դեմոկրատական երկրում հնարավոր չէ երաշխավորել ամբողջական անվտանգություն», – նշել է պաշտոնյան:
Նա նաև կոչ է արել խուճապի չմատնվել, հակառակ դեպքում, ահաբեկիչները կհասնեն իրենց նպատակին: