Վաղը Ստամբուլում կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը. Զելենսկի
Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները այս շաբաթ Ստամբուլում կանցկացնեն բանակցությունների երրորդ փուլը։ Բանակցությունները նախատեսված են չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին։
Այս մասին ասվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկոյան ելույթում։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ քննարկել է ևս մեկ փոխանակման և Թուրքիայում ռուսական պատվիրակության հետ նոր հանդիպման նախապատրաստումը։
«Ումերովը հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի։ Ավելի մանրամասն տեղեկություններ կլինեն այսօր», - ճշգրտել է նախագահը։