Ալիևի հրամանով օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք է ուղարկվել բնակվելու մոտ 200 անտուն ադրբեջանցի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն պետական ծրագրի շրջանակներում, Բաքվի Գարադաղի շրջանից օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք են ուղարկվել անտուն ադրբեջանցիների հերթական խումբը:
Խմբի անդամները երկրի տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում ժամանակավորապես տեղավորված ընտանիքներից են:
Հաղորդագրության համաձայն՝ այս փուլում Մեխակավան է ուղարկվել 53 ընտանիք (198 մարդ)։
Անտուն ադրբեջանցիները շնորհակալություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համակողմանի աջակցության և հոգատարության համար։