Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
Կողմերը քննարկել են Գազայի հատվածում, Սիրիայում ստեղծված իրավիճակը և Թեհրանի կողմից ԵՄ 3 երկրների հետ առաջիկա բանակցությունները։
«Քննարկվել են Գազայի հումանիտար իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք տեղի կունենան ուրբաթ օրը Ստամբուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳՆ պաշտոնականներկայացուցիչ Իսմայիլ Բաղաինավելի վաղ հայտարարել է, որ Իրանն ու Եվրամիության երկրները ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ՝ փոխարտգործնախարարների մակարդակով: