ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է. ԱբրահամյանWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՔննչական կոմիտեն 65 հասցեում միաժամանակյա խուզարկություններ է իրականացնումԴատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը․ «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավերի պայթեցման և անօդաչուի խոցման մասինԸնդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է. «Հրապարակ»Ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կինեն տարբեր հասցեներում
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում»․ «Ժողովուրդ»Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր կուսակցության պարտությունը ԱՄՆ-ի ընտրություններումՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»ԱՄՆ-ի ընտրություններում հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը. The New York TimesՊեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվը
Միջազգային

Ինչ կլինի, եթե սիրիական նոր իշխանությունները գնան Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան առանցքի ձևավորման

Քաղաքագետ Արա Պողոսյանը վերլուծում է տարածաշրջանում՝ Հայաստանի համար կարևոր և վտանգային նոր տանդեմի հնարավոր ստեղծումը.

«Եթե Սիրիայում «Հայաթ Թահրիր աշ–Շամի» գլխավորությամբ իշխանության եկած Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) կարողանա Թուրքիայի օժանդակությամբ մնալ իշխանության և պահպանել Սիրիայի միասնականությունը, ապա ամենայն հավանականությամբ Մերձավոր Արևելքում կձևավորվի նոր տանդեմ՝ Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան։ Թուրքիան այս ուղղությամբ ներդրել է հսկայական ռեսուրսներ և ամեն ինչ անում է, որպեսզի Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) հաջողի։ Թուրքական TRT-ն հաղորդում է, որ այս ընթացքում թուրքական հետախուզությունը կարողացել է չեզոքացնել ալ–Ջուլանիի դեմ մի քանի մահափորձ։ Եթե սրան գումարենք նաև Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծությունը, որի ժամանակ նաև նախագահական պալատն էր ենթարկվել հարվածների, ապա ակնհայտ կդառնա, որ Սիիրիան մոտ ապագայում չի կարող ապահովել ներքին անվտանգություն և միասնականություն։ Այս պահին Սիրիայի ներսում կան երեք ամենաակնառու հակամարտության օջախները՝ քրդական, ալեվիական և հարավում՝ դրուզական։

Իսրայելի համար ազգային անվտանգության սպառնալիք է Թուրքիա–Սիրիա–Պակիստան տանդեմը, որին անմասն չի կարող մնալ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը։ Կա մեկ այլ չափազանց կարևոր հանգամանք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսրայելի համար աստիճանաբար դառնալու է անկառավարելի։ Վերջինս կուրացել է հաղթանակի ու փառքի փայլից և այլևս իրեն զգում է հզոր առաջնորդ, ինչը մի օր հակադրելու է Իսրայել–Ադրբեջան շահերը, հաշվի առնելով հանգամանքը, որ այժմ հենց Սիրիայի տարածքում նկատվում է անուղղակի հակամարտություն Թուրքիայի և Իսրայելի միջև։

Սիրիայի վերականգնումը հակասում է Իսրայելի համակարգային շահերին, ուստի Իսրայելը ըստ էության կփորձի Սիրիայում խաղարկել վարչակարգի տապալման սցենար, որի հաջողության պարագայում նմանատիպ սցենար հնարավոր է խաղարկվի նաև Իրանում։ Նման սցենար խաղարկելու համար Իսրայելն այս պահին ունի դրուզների աջակցությունը, սակայն դա բավարար չէ նման օպերացիա իրագործելու համար, հետևաբար Իսրայելը կփորձի համագործակցություն սկսել քրդերի և սիրիական գործող վարչակարգից դժգոհ ալեվիների հետ։

Ուստի, տեսակետը, որ Էս–Սուվեյդայում հաստատված հրադադարը կարող է ապահովել երկարաժամկետ խաղաղություն, կարծում եմ հիմնազուրկ է։

Տեղի ունեցող գործընթացները Հայաստանի դիտանկյունից եթե վերլուծենք, ապա այստեղ մենք կտեսնենք շահերի էական փոփոխություն։ Եթե սիրիական նոր իշխանությունները գնան Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան առանցքի ձևավորման ճանապարհով, ապա դա Հայաստանի ազգային անվտանգության շահերին հակասող տանդեմ կլինի, ուստի այս պարագայում մենք կտեսնենք ազգային–պետական շահերի համընկնման նոր երևույթ։ Եթե Հարավային Կովկասում հայ–իսրայելական շահերը հակընդդեմ թշնամական են, ապա Սիրիայում ձևավորված նոր կոնֆիգուրացիան հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իսրայելի շահերին։

Մյուս կողմից, հնարավոր չէ հաշվի չառնել նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերը այս նոր կոնֆիգուրացիայի մեջ։ Որքան էլ այժմ Իրանը փորձում է սոլիդարություն դրսևորել սիրիական նոր վարչակարգի նկատմամբ, ակնհայտ է, որ այս վարչակարգը մի ծայրով էլ ուղղված է հենց Իրանի շահերի դեմ։ Եվ ձևավորվում է հետաքրքիր միջավայր՝ եզակի հարց է որտեղ Իրանի և Իսրայելի շահերը խորքում համընկնում են, իսկ առերևույթ՝ որևէ կողմ չի զիջելու»։