Անկարան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն կպայմանավորվեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․ Էրդողան
Անկարան ակնկալում է, որ Երևանն ու Բաքունկպայմանավորվեն «Զանգեզուրիմիջանցքի» շուրջ, նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ ԹայիփԷրդողանը․
«Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնսենսուսի հասնելու հույս ունի, այդ նախագծի իրականացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այն կմիավորիմեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական շրջանները և կվերականգնիառևտուրը: Մենք նաև հույս ունենք, որ միջանցքը կդառնահաշտության խորհրդանիշ, այլ ոչ թե տարաձայնությունների աղբյուր։ Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կկարողանանք այդ հարցը լուծել կոնսենսուսի հիման վրա», – ասել է Էրդողանը։