Կոթիի սահմանագոտում պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Մարտի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
Այս մասին լուրը newspress.am-ի հետ զրույցում հաստատեց Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Նա լսել է, որ աջ ուսի հրազենային վնասվածքով զինծառայողին տեղեփոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
«Ես չգիտեմ նրա անունը, բայց իմացել եմ, որ պայմանագրային զինծառայող է և վիրավորվել է Կոթի գյուղի սահմանագոտում: Չեմ կարող ասել, թե որտեղից է այդ տղան բայց հիմա Նոյեմբերյան են տարել, հիվանդանոցում է»,-ասաց Ֆելիքս Մելիքյանը:
Newspress.am-ը պարզեց, որ վիրավորը Պտղավանի բնակիչ է:
Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը հայտնեց, որ զինծառայողը 1984 թվականի ծնված Հայկ Աշոտի Ռևազյանն է: Նա ապրում է ծնողների, եղբոր և երեխաների հետ:
«Հայկը աջ ուսից է վիրավորվել, նա ծննդով Դեղձավանից է և կարճ ժամանակ է, որ տեղափոխվել են մեզ մոտ: Այժմ նա հիվանդանոցում է: Բժիշկները Հայկի վիճակը բավարար են գնահատել»,-ասաց Պտղավանի գյուղապետը