Փաշինյանին ներսում աղմուկ է պետք, մեծ աղմուկ, որ դրսից հնչող ձայները խլանան
Փաշինյանի՝ եկեղեցու վրա հարձակում ծրագրելու-կազմակերպելու մասին գրառումը ներհայաստանյան/ներհայկական տիրույթում Ալիեւի նվաստացուցիչ հայտարարությունների առաջացրած աղմուկը այլ աղմուկով խլացնելու նպատակով է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Նրան ներսում աղմուկ է պետք, մեծ աղմուկ, որ դրսից հնչող ձայները խլանան, որովհետեւ դրսում թույլ է, խոցելի է։ Ներսի բարձր աղմուկով դրսի իր թուլությունն ու խոցելիությունն է սքողել փորձում։
Այս համատեքստում ափսոս է, իհարկե, շատ ափսոս է Հայաստանը։
Մեղք են նաեւ, շատ մեղք ենայն միամիտները, ովքեր իրենք իրենց հավատացրելեն, թե Փաշինյանը եկեղեցին մաքրելու խնդիրունի ու նրաաջակիցն են դարձել։
Բոլոր հարցերը լուծել, ավարտել են, եկեղեցու մաքրագործումն է մնացել, որով պետքէ զբաղվեն իշխանությունները՝ թիկունքում սեփական պրոպագանդիստների, զոմբիացված հետեւորդների ու ինքնախաբված միամիտների աջակցությունն ունենալով»։