Ադրբեջանը թույլատրեց օտարերկրացիներին այցելել օկուպացված Արցախ
2025 թվականի հուլիսի 23-ից սկսած՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիները կկարողանան այցելել օկուպացված Արցախի Շուշի, Բերձոր, Ակնա, Վարանդա, Իվանյան և Ստեփանակերտ քաղաքները:
Օտարերկրյա պետությունների քաղաքացիները կարող են այցելել ինչպես անձնական տրանսպորտային միջոցներով, այնպես էլ զբոսաշրջային խմբերի կազմում՝ համապատասխան թույլտվություն ստանալու պայմանով։
Ինչպես նշված է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և պետական զբոսաշրջության գործակալության համատեղ հայտարարության մեջ, այս հնարավորությունը վերաբերում է մինչև 90 օր Ադրբեջան ժամանած օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն ունեցող անձանց։