Այս լուսանկարը որպես պատմական հուշ ավելացավ Կարապետյան եղբայրների ընտանեկան ալբոմում
1995 թվական, ուղիղ 30 տարի առաջ:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը Կարապետյան եղբայրներին հրավիրել էր Մայր Աթոռ: Պիտի քննարկվեին Տաշիրում կառուցվող Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարության ընթացքը, աշխատանքների հետ կապված խնդիրները: Վեհափառը խանդավառված էր այս 30-34 տարեկան երիտասարդների պատրաստակամությամբ՝ սատար կանգնելու Հայ Եկեղեցուն՝ իրենց ուժերի ներածին չափով: Եվ ահա տարիների հետ այդ ուժերը բազմապատկվեցին և ավելի մեծ նպաստ բերեցին հայ ժողովրդին և հայ հոգևոր կյանքին: Իսկ այս լուսանկարն էլ որպես պատմական հուշ ավելացավ Կարապետյան եղբայրների ընտանեկան ալբոմում:
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի էջից