Մեծ պատիվ է եղել խաղալ Բերեզովսկու հետ. Յուրա Մովսիսյան
Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյք»-ում, երախտիքի խոսքեր է հասցեագրել դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, ով երեկ իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում:
«Ինձ համար մեծ պատիվ էր եղել խաղալ Ռոման Բերեզովսկու` մեր ավագի հետ: Շնորհակալ եմ ամենի համար, Ռոման»,- Facebook-ի իր էջում գրել է Մովսիսյանը