Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվիՀանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն
Մշակույթ

Վանաձորում բացվել է Մնո Եզեկյանի ստեղծագործական ցուցահանդեսը. այն կգործի մինչև օգոստոսի 2-ը

Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց վանաձորցի շնորհալի նկարիչ Մնո Եզեկյանի ստեղծագործական ցուցահանդեսը: Ռեալիստական, հաճախ էլ սյուրռեալիստական այս կտավները ստիպում են կանգ առնել բոլորի առջև, մեկ-մեկ, ու ոչ միայն դիտել, այլև խոսել՝ լուռ:

Մնոյի կերպարները ոչ թե սոսկ հերոսներ են, այլ մենք ենք, կամ գուցե մեր ներսում ապրող հարցերը, որոնցից սովորաբար խուսափում ենք: Հեղինակը շատ հստակ հարցադրում է անում՝ ով ենք մենք, երբ դիմակ չենք կրում: Նա պատասխաններ չի պարտադրում, չի բացատրում, այլ թողնում է այդ բացը, որպեսզի մենք անշտապ զգանք: Նա պարզապես նայում է մարդուն՝ այն մարդուն, որն ապրում է մեր մեջ, երբ անջատում ենք մեր սոցիալական ժպիտները, երբ հանում ենք բառերի հագուստը ու մնում մերկ՝ մեր վախերով, զավեշտով, աբսուրդով։ Կտավներում մարդն ասես քայքայվել է։ Այո, քայքայվել՝ իր ֆիզիկական ձևով։ Բայց միաժամանակ նա առավել ամբողջական է՝ որպես միտք, զգացողություն, մետաֆորա։ Մարմինը կարող է չունենալ ձև, բայց հստակ կերպար է։

Եվ այս ամենը ստեղծում է այն ներհոգեբանական միջավայրը, որտեղ արվեստը դառնում է հայելի՝ ոչ թե արտաքինի, այլ ներքինի համար։ Մնոն իրեն չի կաշկանդում տեխնիկական «կարգինությամբ», չփորձելով հարթացնել այն, ինչ բնույթով խորդուբորդ է։ Նրա գծերը՝ երբեմն կտրուկ, երբեմն՝ կոպիտ են. հենց այդպես են ստեղծում անկեղծության լեզուն։ Այս ցուցահանդեսում անհնար է լինել անտարբեր։ Միգուցե կծիծաղեք, միգուցե անհանգստություն զգաք, միգուցե՝ հարցնեք՝ «սա ի՞նչ էր»։

Ու հենց այդ հարցը կդառնա ամենաազդեցիկ պատասխանը։ Եվ գուցե հենց դա էլ է այս արվեստի հմայքը՝ այն չի առաջարկում ձեզ «հասկանալ»։ Այն առաջարկում է ձեզ լինել, մի քանի րոպե՝ առանց պատասխանների։ Մնում է միայն շնորհակալ լինել Մնոյին այն համարձակության համար, որով նա մեզ առաջարկում է տեսնել ոչ թե այն, ինչ կա, այլ այն, ինչ հաճախ թաքնված է, այս անձնական ու համարձակ ճամփորդության հրավերի համար։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 2-ը:

Հայկուհի Ավագյան Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն