Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 1100-ը
Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի 13-ից շարունակվող զինված բախումների հետևանքով զոհվել է 298 խաղաղ բնակիչ:
Հակամարտության ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1119-ի։
Այս մասին հայտնել է Sky News Arabia-ն՝ հղում անելով բժշկական աղբյուրներին: Ավելի վաղ տվյալներ էր հրապարակվել 940 զոհի մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզ ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերում զոհվել է 427 մարտիկ։ Դամասկոսից հարավային շրջաններ կայունությունը վերականգնելու համար ուղարկված Ներքին գործերի և պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը կորցրել են 354 զինծառայող, իսկ կառավարամետ արաբական ցեղային խմբավորումները՝ 21 աշխարհազորային։
Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է ներքին անվտանգության ուժերի ևս 19 անդամ։