Իրանը համաձայնել է միջուկային ծրագրի շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունների նոր փուլին
Իրանի և ԵՄ-ի եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը կկայանա Ստամբուլում հուլիսի 25-ին։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը։
«Եվրոպական երկրների խնդրանքին ի պատասխան՝ Իրանը համաձայնել է բանակցությունների նոր փուլ անցկացնել երեք եվրոպական մասնակիցների հետ», - պատասխանել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության հարցին։
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա Ստամբուլում՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Իրանը կներկայացնեն Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։