Հարավային Կորեայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի. կա 9 անհետ կորած
Հարավային Կորեայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։
Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը: 9 մարդ համարվում է անհետ կորած:
Նախկինում հաղորդվել էր 14 զոհի մասին։ Նշվում է, որ տարհանվել է 14,000 մարդ։
Կորեայի ազգային օդերևութաբանական գործակալությունը կանխատեսում է տեղումների ավելացում։ Նշվում է նաև, որ կանխատեսվում է զոհերի և անհետ կորածների թվի աճ: