Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Նոր Նորքում՝ հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին և 15-ին,
Կենտրոնում՝ հուլիսի 10-ին և 15-ին, Արաբկիրում՝ հուլիսի 12-ին և 13-ին,
Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
Նոր Նորքում՝ հուլիսի 9-ին և 12-ին,
Շենգավիթում՝ չի գերազանցել,
Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։