Օկուպացված Ստեփանակերտում «մեդիաֆորումը»՝ ի պատասխան ֆինանսավորվող երեսպաշտների
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
Մի երկրում, որտեղ մեդիա գոյություն չունի, այս պահին անցկացվում է գլոբալ մեդիա համաժողով։ Միջոցառումը տեղի է ունենում էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտ քաղաքում։
Տարբեր երկրներից ինչ-որ երեսպաշտներ՝ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվելով «փորձագետի» կամ «լրագրողի» անվան տակ, եկել են այդ մեդիաֆորումին, վեր են ընկել Ալիևի առաջ ու խոնարհաբար լսում են նրան։
Եվ ոչ մեկը չի հարցնում.
– Իսկ որտե՞ղ է այստեղի բնիկ բնակչությունը։
Պարզապես ամոթ է… Ամոթ, որից երբեք չեն կարողանալու մաքրվել այդ համաժողովի մասնակիցները։