9-ը քաղաքացի հոսպիտալացվել է Անգեղակոթ գյուղի մոտ տեղի ունեցած վթարից
Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 9-ը քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։