Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Հասարակություն

Շուշի. ֆրանսիական հիշողության կորուստն՝ արցախահայության ողբերգության նկատմամբ

Շուշի. ֆրանսիական հիշողության կորուստն արցախահայության ողբերգության նկատմամբ. Հովհաննես Գևորգյանի բաց նամակը․

Ֆրանսիայում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը բաց նամակ է հրապարակել ֆրանսիական մամուլում՝ ուղղված Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ դատապարտելով Ֆրանսիայի դեսպանի՝ Շուշի կատարած այցը։ Բաց նամակում, մասնավորապես, ասված է.

Պարոն նախագահ,

2025 թվականի հունիսի 21-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը ոտք դրեց Շուշի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու պատմական կենտրոն, որը բռնակցվել է 2020 թվականի նոյեմբերին՝ միջազգային իրավունքի ոտնահարմամբ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման հետևանքով:

2020 թվականից ի վեր, Ֆրանսիան, ողջ իր քաղաքական ուժերով հանդերձ, համերաշխության ձայն է բարձրակոչել ի նպաստ Հայաստանի և Արցախի․ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր և մարզերի ղեկավարներ աջակցություն են հայտնել հայ ժողովրդին, դատապարտել ադրբեջանական վայրագությունները, կոչ արել հարգել մարդու իրավունքներն ու արդարությունը, ինչպես նաև կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։

Սենատում և Ազգային ժողովում այդ հարցի վերաբերյալ ընդունվել է հինգ բանաձև՝ գրեթե միաձայն։ Դուք անձամբ, պարոն նախագահ, 2022 թվականի հոկտեմբերի 12-ին France 2 հեռուստաալիքի L’Événement հաղորդման ժամանակ հայտարարել եք. «Ֆրանսիան այստեղ է՝ ներկա, որպես միջնորդ ուժ… և մենք հայերին երբեք չենք լքի»։

Ցանկացած պետություն, որ հավակնում է պաշտպանել մարդու իրավունքները, անկարող է անտեսել ծանրակշիռ փաստերը, որոնց ականատես եղանք Արցախում։

2020 թվականի պատերազմից հետո, երբ բազմաթիվ հայ երիտասարդներ զոհվեցին և հազարավոր արցախահայեր տեղահանման ճամփան բռնեցին, Ադրբեջանը, 2022 թվականի դեկտեմբերին, Արցախի Հանրապետության նկատմամբ լիարժեք շրջափակում կիրառեց։

2023 թվականի փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը դատապարտեց այդ շրջափակումը, որի հետևանքներն էին սովը, առողջապահական համակարգի փլուզումը և 30 000 երեխաների կրթության հնարավորությունից զրկելը։ Նույն տարվա ամռանը ադրբեջանցի զինվորները կրակում էին ԵՄ դիտորդական խմբի մեքենայի վրա։ Այդ նույն տարվա օգոստոսին ֆրանսիացի քաղաքական պատասխանատու անձանց կողմից նախաձեռնած մարդասիրական ավտոշարասյունը կանգնեցվել էր Հակարիի կամուրջի մոտ։ Նրանք Ձեզ կոչ էին անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել բանաձև՝ Լաչինի միջանցքը միջազգային պաշտպանության տակ վերցնելու նպատակով։

Մռայլ ազդակ

Նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով Արցախի ողջ հայկական բնակչությունը ստիպված եղավ լքել իր բազմահազարամյա հայրենիքը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Կատրին Կոլոննան այդ ժամանակ ասաց, որ «այն ինչ տեղի է ունենում հիշեցնում է էթնիկ զտում»։ Բայց նույնիսկ դա բավարար չէր Բաքվի համար։ Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ իրականացվում է հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում։ Ադրբեջանի իշխանություններն այլևս չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները՝ փառաբանելով 1915-ի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին՝ նույն նրանց, ովքեր սպանել էին Միսաք և Մելինե Մանուշյանների ընտանիքներին, որոնց աճյունները Ֆրանսիայի Պանթեոն տեղափոխվեցին 2024 թվականի փետրվարին՝ Ձեր նախաձեռնությամբ։

Ձեր դեսպանի այս այցը Շուշի մի սովորական, ընդունելի իրադարձություն է դարձնում արյան գնով ստեղծված, քաջարի, փոքրիկ ժողովրդավար մի երկրի բռնաջնջումը: Ժողովրդավար մի երկիր, որ հռչակվել էր պատմական հայկական տարածքում՝ բոլշևիկների որոշմամբ բռնակցված Ադրբեջանին և որի բնակիչները խտրականության և հալածանքի զոհ էին դարձել նախքան իրենց վերջնական բնաջնջումը։

Պարոն նախագահ, Դուք դատապարտու՞մ եք Արցախի հայերի բռնի տեղահանության նկատմամբ դրսևորված անտարբերությունն ու դրա «սովորականացմանը» նպաստող հայտարարությունները։ Հակադրվու՞մ եք մի բռնապետության, որն ապօրինաբար բանտարկել է տասնյակ հայերի, որն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանը և, չնայած Հայաստանի կառավարության միակողմանի զիջումներին, մինչև այսօր հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Պաշտպանու՞մ եք բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը։

Խորը ճգնաժամեր ապրող մեր աշխարհում լռել դարասկզբի առաջին ամբողջական էթնիկ զտման մասին նշանակում է դրսևորել թուլություն։ Իսկ Ձեր դեսպանի հայտարարությունները, որոնք սովորական իրադարձություն են այն դարձնում՝ մռայլ նախանշան է մեր ապագայի համար։

Հովհաննես Գևորգյանը 2003 թվականից Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչն է Ֆրանսիայում։ Նա ներկայացնում է մի ժողովրդի՝ արցախահայերի, որոնք 2023 թվականին բռնի տեղահանվել են ադրբեջանական բանակի կողմից։