Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում
Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Երևանում ներկայացրել է իր մշակութային ծրագրերը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Երևանում ներկայացրել է իր մշակութային ծրագրերը․

Հայ եկեղեցւոյ նուիրապետութեան մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, հաւատարիմ իր կոչումին եւ առաքելութեան, կը շարունակէ իր երթը՝ կիլիկեան հոգեւոր-մշակութային աւանդութիւնները վերանորոգողի գիտակցութեամբ:

Հայոց Ցեղասպանութենէն ու հայկական Կիլիկիոյ պարպումէն ետք, նախ Միջին Արեւելքի մէջ, ապա աշխարհասփիւռ իր թեմերուն մէջ, եւ նոյնիսկ անդին, յաղթահարելով բազմատեսակ դժուարութիւնները, մեր Սուրբ Աթոռը իր ներդրումը կը բերէ հայագիտութեան զարգացման գործընթացին մէջ:

 

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մշակութային տարբեր ծրագիրներ կ՚իրականացնէ Հայաստանի Հանրապետութեան (Հ.Հ.) մայրաքաղաք Երեւանի մէջ:

 

Անցնող օրերուն, յանուն մեր Սուրբ Աթոռին, «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեան մշակութային առումով զանազան հանդիպումներ ունեցաւ եւ իր մասնակցութիւնը բերաւ համաժողովներու ու քննարկումներու:
Ստորեւ այդ առաքելութեան ամփոփ նկարագրականը:

 

Ա) Հայ Հոգեւոր-Ձեռագրական Կեդրոններու եւ Մաշտոցեան Մատենադարանի միջեւ երկրորդ հանդիպում մը կայացաւ, 8 Յուլիս 2025-ին: Քննարկման կը մասնակցէին Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան, Զմմառու Պատրիարքական Կղերին Միաբանութեան, Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան, Մատենադարանի տնօրէնութեան, ձեռագրական բաժինի եւ վերականգնողական մասնագէտներուն, Հ.Հ. Մշակութային արժէքներու փորձագիտական կեդրոնի տնօրէնին եւ պետական եկամուտներու կոմիտէի ներկայացուցիչներուն: Նիստի օրակարգին վրայ էին հոգեւոր-ձեռագրական կեդրոններու հետ համագործակցութեան խորացումը, պետական աջակցութեան ուղղութիւններու եւ ձեւաչափերու որոշումը, ձեռագրերու վերականգնման եւ համատեղ ցուցադրութեան պատկերացում եւ գրաւոր կոթողներու տեղաշարժերու ընթացակարգերու խնդիրը։ Շահան սրբազան իր զեկոյցին մէջ խօսեցաւ Կաթողիկոսարանի ձեռագրական ժողովածուի նորութիւններուն մասին եւ ներկայացուց վերականգնումի կարօտ ձեռագիր Աւետարան մը:

 

Բ) Սրբազան հայրը իր մասնակցութիւնը բերաւ Մաշտոցեան Մատենադարանի կազմակերպած Հայագիտական Միջազգային երկրորդ Գոնկրէսին, 9-12 Յուլիս 2025-ին: Գոնկրէսին կը մասնակցէին շուրջ չորս տասնեակ գիտնականներ՝ առաջատար միջազգային հաստատութիւններէ։ Իր զեկոյցին առաջին բաժինով Շահան արքեպիսկոպոս ներկայացուց Կաթողիկոսարանի հայագիտութեան տեսանելի արդիւնքները:

 

Դպրեվանքի (հիմնուած 1930-ին) Ընծայարանի բաժինը կը գործէ հայագիտական ու աստուածաբանական քառամեայ ծրագիրով:
Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ 2012-2013 տարեշրջանին սկիզբ առաւ արեւմտահայերէնի խտացեալ դասընթացք Անթիլիասի մէջ, իսկ 2015-2016 տարեշրջանին վերածուեցաւ հայագիտական եռամեայ ծրագիրի՝ Հայագիտական Կեդրոն, որ այսօր կը շարունակէ գործել Խորէն Ա. Կեդրոնէն ներս:

 

«Խաչեր Գալուստեան» մանկավարժական հիմնարկ (հիմնուած 1987-ին): Յատկապէս ուսուցիչներու վերապատրաստութեան ծրագիրով եւ լիբանանեան կրթական նախարարութեան ճանաչումով:
Հայագիտական հրատարակութիւններ Կաթողիկոսարանի տպարանէն (հիմնուած 1932-ին) լոյս տեսած: Հայագիտական բնոյթի գիրքեր (2021-2025) աւելի քան 30 միաւոր:

 

Մամուլ՝ ՀԱՍԿ պաշտօնաթերթ, որ 1932 թուականէն կը տպագրուի, ունի բազմաթիւ հայագիտական բնոյթի նիւթեր (տե՛ս Կաթողիկոսարանի կայքէջը կամ Հ.Հ. Ազգային Գրադարանի շտեմարանի մամուլի բաժինը): ՀԱՍԿ Հայագիտական Տարեգիրք (ԺԳ. հատորը լոյս տեսաւ 2024-ին եւ ԺԴ. հատորը կը յուսանք Սեպտեմբերին յանձնել տպագրութեան):
Հայագիտական Համագումար: Սուրբ Ներսէս Դ. Շնորհալի հայրապետին վախճանման 850-ամեակին նուիրուած գիտաժողով, 26 Մայիս 2023-ին:

 

Արխիւատուն եւ արխիւային նիւթեր: Հ.Հ. Ազգային Արխիւին, Մաշտոցեան Մատենադարանի արխիւային բաժանմունքին եւ Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտուտին հետ հրատարակութեան ծրագիրներ: Արդիւնք՝ «Ատենագրութիւն Քաղաքական Ժողովոյ Ատանայի» հատորը՝ 2022 թուական։ Կիլիկիոյ պարպումին աղերսուած վաւերագրերու հրապարակում (2 հատորով):
«Կիլիկիա» Մատենադարանը մեր Սուրբ Աթոռի հոգեւոր-մշակութային 94-ամեայ կառոյցներէն է, հիմնուած՝ 1931-ին: Անթիլիաս՝ կեդրոնական բաժինն է, Պիքֆայա՝ Դպրեվանքի գրադարանը եւ նորահաստատ Խորէն Ա. Կեդրոնի ժողովրդային գրադարանը:
Հնատիպ գիրքեր: Ամերիկայի Միացեալ Նահանգներու (Ա.Մ.Ն.) Արեւելեան Հայոց Թեմէն նուէր ստացանք 48 հնատիպ գիրք, իսկ անհատ բարերարներէ՝ 15 հնատիպ գիրք:

 

Համագործակցութեամբ Մաշտոցեան Մատենադարանին, Հալէպի ձեռագրական ժողովածուն ուսումնասիրող պատկերագիրքի պատրաստութիւնը ընթացքի մէջ է եւ յոյս ունինք, որ 2026-ին տպագրութեան յանձնուած ըլլայ:
Իսկ երկրորդ բաժինը տրամադրուած էր ձեռագրական նոր ձեռքբերումներուն:

 

ա. Մէկ ձեռագիր մատեան՝ Մայր Մաշտոց 1703 թուական:
բ. Ա.Մ.Ն. Արեւելեան Հայոց Թեմէն նուէր ստացանք մէկ ձեռագիր մատեան՝ Մաշտոց ԺԷ. դար, Չհարմահալ գաւառ:
գ. Ա.Մ.Ն. Արեւելեան Հայոց Թեմէն նուէր ստացանք 2 ձեռագիր հմայիլներ՝ ԺԸ. դար:
դ. Մէկ ձեռագիր մատեան՝ Աւետարան ԺԱ՞ եւ ԺԳ՞ դարեր, որ ուսումնասիրութեան եւ վերականգնումի համար ժամանակաւոր կերպով կը գտնուի Մատենադարանին մէջ:

 

Գ) Շահան սրբազան հերթաբար այցելեց Ազգային Գրադարան, Ազգային Ակադեմիայի Հիմնարար Գրադարան ու Մաշտոցեան Մատենադարան եւ անոնց տնօրէններուն ու պատասխանատուներուն հետ քննարկեց համագործակցութեան խորացման միջոցներուն մասին, ինչպէս նաեւ վերահասու դարձաւ արդէն իսկ նախաձեռնուած ծրագիրներու իրականացման ընթացքին եւ վիճակին մասին:
Սրբազան հայրը Մայրավանք վերադարձին զեկուցեց Վեհափառ Հայրապետին եւ ստացաւ անոր օրհնութիւնը: