Շնորհակալ եմ Թրամփին Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար․ Ալիև
Թրամփը դադարեցնում է պատերազմները, և մենք շնորհակալ ենք նրան Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․
Գլոբալ հարցերով զբաղվելուն զուգահեռ՝ Թրամփը հետևում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության հաստատմանը։