Փաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։