Փաշինյանը հուլիսի 2-րդ տասնօրյակի վերջում միայն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին հունիսին տեղի ունեցած իրադարձությունների զոհերի կապակցությամբ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Փաշինյանն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Փաշինյանը Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։