Պալմիրայի բոլոր թաղամասերում դաժան մարտեր են ընթանում
Պալմիրայի գործնականում բոլոր թաղամասերում Սիրիայի կառավարական զորքերի և ԴԱԻՇ-ի գրոհայինների դաժան մարտեր են ընթանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ ռազմական գործողություններ չեն ընթանում միայն քաղաքի պատմական մասում:
«Երբ մենք ամրապնդվեցինք բարձունքում, որտեղ ամրություն է, մեր մարտիկները բնակելի թաղամաս են զբաղեցրել բարձունքի տակ: ԴԱԻՇ-ի գրոհայինները շարունակում են տանկերից և զենիթային կայաններից գնդակոծկել մեր դիրքերը: Վարվում է նաև անկանոն ականանետային գնդակոծություն»,- ասել է «Անապատի բազեներ» ջոկատի հրամանատար Աբու Համզան: