Կարենս, ծնունդդ շնորհավոր, ես ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ, իմ Կարեն, իմ պահապան հրեշտակ. Լիլիթ Կարապետյան
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ու լուսահոգի եղբոր` Կարեն Կարապետյանի լուսանկարն ու շնորհավորել նրա երկնային ծնունդը:
«Կարենս, ծնունդդ շնորհավոր։ Երբեք չեմ պատկերացրել, որ առանց քեզ կարող ենք ապրել, բայց արի ու տես, որ կարողանում ենք։ Չնայած ինձ կհասկանան իմ կարգավիճակում գտնվողները։ Ցավը գնալով սաստկանում ու դառնում է անտանելի, կարոտը մաշում է հոգիդ։ Իմ անթերի եղբայր, մեր կյանքի ամենաքաղցր, հաջողություններով լի, ստեղծագործական բուռն ժամանակաշրջանում ինձ թողեցիր մենակ, արդար չէր։ Ես ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ։
Իմ Կարեն, իմ անբիծ, իմ պահապան հրեշտակ