Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Ինչ կապ ունի Սամվել Բաբայանը Խորխոռունու սպանության հետ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ ազդարարեց, որ 27 տարի առաջվա աղմկահարույց հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է. «Ս. Ա.-ն, Հ. Ն.-ն եւ Ա. Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս. Ա.-ի կազմակերպմամբ եւ համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաեւ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել հրազեն»։ Սպանության դրդապատճառը, ըստ ՔԿ-ի, շահադիտական նկատառումներն են եղել: «Ս. Ա.-ն, հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը»: Կատարողներին տրվել է 10 եւ 15 հազար դոլար, բայց թե ով է եղել պատվիրատուն, ՔԿ-ն չի հայտնում, նշում է երեք անուն՝ Ս. Ա., որպես սպանության կազմակերպիչ, Հ. Ն․ եւ Ա. Ա․ եւ, չգիտես ինչու, հատուկ շեշտում է, որ նրանք ԼՂՀ բնակիչներ էին: Առաջինը, մեր ստույգ տեղեկություններով, գեներալ Սամվել Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանն է: 


Այն ժամանակ Սամվել Բաբայանը ԼՂՀ կառավարության եւ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ էր: Առուշանյանը ձերբակալված է, նրա նկատմամբ հարուցվել է հետապնդում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Ըստ գործի նյութերի՝ 1998 թ. դեկտեմբերի 9-ի երեկոյան նա Հանրապետության հրապարակում հանդիպել է Ա. Ա.-ին եւ Հ. Ն.-ին, Հ. Ն.-ի վարած մեքենայով ուղեւորվել Խորխոռունու բնակության վայր` Սայաթ-Նովա 39, որտեղ դարանակալել են: Հ. Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս. Ա.-ն եւ Ա. Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։ «Ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս. Ա.-ն եւ Ա. Ա.-ն ... հրազենից նրա ուղղությամբ արձակել են 5 կրակոց, որոնցից երեքը՝ դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է»,- գրում է ՔԿ-ն: 

Հաղորդագրության մեջ նշված Հ. Ն․-ն Հրայր Նարիմանյանն է, որի անունը նոր չէ: Նախկինում նա Խորխոռունու սպանության գործով կալանավորված էր: 2000-ին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» հրապարակել էր Հրայր Նարիմանյանի նամակը, որում վերջինս պատմում էր, թե ինչպես է Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցն իրեն մեղադրել իր ծանոթի՝ Արմեն Առաքելյանի սպանության համար, եւ քանի որ Խորխոռունու սպանությունը նույն օրն էր եղել՝ 1998 թ. դեկտեմբերի 10-ին, իրեն ստիպում էին իր վրա վերցնել այդ 2 սպանությունները՝ ծեծելով իրեն, ձերբակալելով կնոջը, սպառնալով բռնել նաեւ եղբորը: Նարիմանյանը պատմել էր, որ իր վրա է վերցրել Արմեն Առաքելյանի սպանությունը, սակայն այն բանից հետո, երբ իրեն այցելել է Վազգեն Սարգսյանը, որը չէր հավատում դատախազության վարկածին, Խորխոռունու հարցով իրեն հանգիստ են թողել: Հ. Նարիմանյանը դատապարտվել է Արմեն Առաքելյանի սպանության համար 15 տարվա ազատազրկման: Ստացվում է, որ եթե հավատանք Քննչական կոմիտեին, նույն Արմեն Առաքելյանը, որը նույն օրը մահացել էր, մասնակցել է Խորխոռունու սպանությանը:  Այն ժամանակ հանրությունը հակասական վերաբերմունք ունեցավ Նարիմանյանի նամակին, որը սենսացիա էր, անշուշտ: Այն լայնորեն քննարկվում էր, թերթերը հարցազրույցներ էին անում Նարիմանյանի կնոջ հետ: Ոմանք հավատում էին Նարիմանյանին, ոմանք՝ ոչ: Եվ այսօր գործը քննող քննիչները վերադառնում են Աղվան Հովսեփյանի վարկածին՝ որ Նարիմանյանն է եղել Խորխոռունու վրա կրակողներից մեկը: Այն վարկածին, որը, ըստ Փաշինյանի ՀԺ-ի, հորինված էր ու չապացուցվեց:

Այսպիսով, ՔԿ-ն ընդամենը օրինականացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք առաջ քաշված վարկածը, որն այն ժամանակ չի հաստատվել, եւ այն ժամանակ ծագած հարցերը հիմա էլ անպատասխան են: Եվ գլխավորն այն է, թե ով էր պատվիրել Խորխոռունու սպանությունը: Իսկ որ սպանությունը պատվիրատու ուներ, ի սկզբանե պարզ էր: Խորխոռունին իր ժամանակվա ամենաազդեցիկ գործիչներից էր, Վազգեն Սարգսյանի մտերիմը, պրոֆեսիոնալ ոստիկան, 6-րդ վարչության պետն էր եղել, իսկ պատերազմի ծանր շրջանում՝ Ստեփանակերտի պարետը: Հետո ղեկավարել էր ռազմական ոստիկանությունը, 97-ից ՊՆ սպառազինության գծով փոխնախարարն էր: Ներքաղաքական իրավիճակը 98-ի վերջում բարդ էր ու լարված: Խորխոռունու սպանությունը ձեռնտու էր շատերին, հատկապես՝ Վազգեն Սարգսյանի թշնամիներին: Պատահական չէր, որ ՊՆ-ն 100 հազար դոլար էր խոստացել սպանության բացահայտման համար: Ո՞վ եւ ինչո՞ւ էր պատվիրել Խորխոռունու սպանությունը՝ այս հարցը հիմա էլ մնում է օդում կախված: Սամվել Բաբայանի թիկնազորի պետի ինչի՞ն էր պետք՝ սպանել նրան: Հնարավոր է, որ այս տեղեկությունը հաղորդել է Սամվել Բաբայանը, որն օրեր առաջ դիմել էր ՔԿ՝ Վահրամ Խորխոռունու գործով: Ս. Բաբայանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ամենայն հավանականությամբ, այս գործը դեռ շատ ջուր է վերցնելու: Չի բացառվում, որ մեղադրյալների շրջանակն ընդլայնվի: